Posted in Ռուսերեն

Сказка про пасхального кролика

Солнечным пасхальным утром шёл по  лесу кролик Питер. Направлялся он в гости к Сонечке и Сандрику и нёс в своих лапках корзинку полную крашеных яичек и маленьких шоколадок. На высокой сосне сидели бельчата с мамой:

— Доброе утро, Питер! Что ты несёшь в своей корзинке?

— Доброго утра и светлой Пасхи! – ответил кролик Питер. – Несу я яички  для Сонечки и Сандрика.

— Мы тоже хотим, мы тоже хотим, — запрыгали бельчата на ветке.

— Тут много! Угощу и вас, — ответил Питер.

Питер не успел далеко уйти, как встретился с семьёй лис.

— Питер, Питер! Что у тебя в корзинке? – хором закричали лисята.

— Пасхальные гостинцы для Сонечки и Сандрика, — ответил кролик. – Давайте угощу вас шоколадками!

— Нет, нет, лисятам нельзя шоколадки, — вмешалась мама-лисица. – Зубки испортят. Для лис зубы очень важны.

— Ну, тогда возьмите по крашеному яичку! – предложил Питер.

На пути кролика встретились папа-ёж и маленький ежонок, которые возвращались домой с полными корзинками грибов.

— Я иду к Сонечке и Сандрику , несу им пасхальные угощения, — сказал  кролик Питер. – Возьми и ты себе яичко, ежонок.

Наконец-то Питер дошёл  к домику, где жили Сонечка и Сандрик.

Здравствуй, здравствуй, Питер! – запрыгали дети от радости.

— А я вам гостинцы принёс, — пасхальный кролик протянул корзинку Сонечке.

— Ой, — воскликнула Сонечка! – Тут почти ничего нет, только две маленькие шоколадки.

Кролик Питер сам заглянул в корзинку и понял, что девочка оказалась права. Он схватился за голову и заплакал.

— Ой, ой! Что же я наделал! Простите меня,  пожалуйста!

— Не расстраивайся так, Питер. Какая разница! – покачала головой девочка. – На Пасху все друг друга угощают! Ты угостил лесных зверушек, а мы тебя! Пасха – светлый праздник любви и доброты.

Posted in Հայրենագիտություն

Գեղարքունիքի մարզ

Մարզկենտրոնը՝ Գավառ

1_12_1302953098

Քաղաքներ՝ Սևան, Ճամբարակ, Վարդենիս

Տեսարժան վայրեր՝Գավառ, Հայրավանք, Հացառատ, Նորատուս, Սևանավանք, Վանեվան

Լեռնաշղթաներ՝ Գեղամա, Սևանի, Արեգունի, Վարդենիս

Լիճ՝ Սևանա լիճ

Գետեր՝ Հրազդան, Արգիճ, Մասրիկ, Գետիկ, Գավառագետ

Լեռներ՝ Աժդահակ,  Գնդասար, Սպիտակասար, Վարդենիս

Դաշտ՝ Մասրիկ

Տարածքով Գեղարքունիքը ամենամեծ մարզն է: Նրա 1/4  ծածկված է ջրով: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբուխներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց  խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը` տաք:

Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը։Գլխավոր ճանապարհներն են՝ ՃամբարակԲերդՄարտունիԵղեգնաձոր և ԵրևանՍևանՍոթքերկաթուղին։Տարածաշրջանում լայն տարածում է գտել  անասնաբուծությունը,  մեղվաբուծությունը, ձկնարդյունաբերությունը /հիմնական հենքը Սևանա լիճն է/, կարտոֆիլի մշակությունը և  բուսաբուծությունը: Ամենաերկար  գետերն են Արգիճին 51 կմ, Գավառագետը 47 կմ, և Մասրիկը 45 կմ

Posted in Անգլերեն

Shopping for clothes

Shop assistant: Hello. Can I help you?

Customer: Yes. This T-shirt is big. Do you have a smaller size?

Shop assistant: Yes. Here is a small one.

Customer: Thank you. Can I try it on?

Shop assistant: Yes. The changing room is there.

Shop assistant: Is it OK?

Customer: Yes. I want it. How much is it?

Shop assistant: 5,000 Armenian drams.

Customer: I’ll pay with credit card

Shop assistant: Thank you.

Customer: Bye!

Shop assistant: Bye!

Posted in Մայրենի, Մայրենի 4 դասարան

Թափանցիկ Ջակոմոն

Թափանցիկ Ջակոմոն
Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:

Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:


1․Կցանկանայի՞ր լինել թափանցիկ։ Ի՞նչ կանեիր, եթե հնարավորություն ունենայիր մեկ օրով լինել թափանցիկ։
Ես կգնայի այն վայրերը որտեղ մարդկանց գնալ չի կարելի։

2. Ի՞նչ բնավորություն ուներ Ջակոմոն։
ջակոմոն ազնիվ ու բարի էր։

3․ Պատմի՛ր, թե ի՞նչպե էին մտքերն անցնում Ջակոմոնի գլխով։
Ջակոմոյի մտքերը բոլորին էին երևում՝ փայլում ու լողում էին նրա գլխում, ինչպես ձկներ ջրում։ Եթե սուտ էր ասում կամ գաղտնիք ուներ, մարդիկ տեսնում էին կարմիր կամ սև գունդ։

4․ Դուրս գրի՛ր պատմվածքից ածականները(ի՞նչպիսի հարցին պատասխանող բառերը) և գործածի՛ր նախադասությունների մեջ։
թափանցիկ

պարզ

փոքրիկ

սև

ազնիվ

դաժան

չար

վատ

աղքատ

մութ

պայծառ

շղթայված

փակված

ուժեղ


Posted in Մայրենի

Մաթեմատիկա

  1. Երեք հաջորդական թվերի գումարը 345 է։ Որո՞նք են այդ թվերը։
    300, 40, 5
  2. Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը,  որոնց  գումարը լինի  348:
    300, 40, 8
  3. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի 210  է։
    200, 10, 0
  4. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի  1818  է։
    1000, 800, 18
  5. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 45 է։  Որո՞նք են այդ թվերը։
    35, 6, 4
  6. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 99 է։  Որո՞նք են այդ թվերը։
    85, 5, 9
  7. Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 111 է: Գտեք այդ թվերը։
    91, 9, 11
  8. Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 144 է։ Որո՞նք են այդ թվերը։
    91, 49, 4
  9. Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 426 է։ Որո՞նք են այդ թվերը։
    400, 20, 6
  10. Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 246 է։ Որո՞նք են այդ թվերը։
    200, 40, 6
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․ + 5տ․ +2մ․ կարգային գումարելիների գումարին
  • 6502
  • 652
  • 6052
  • 6520
  1. Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ կա 2 թվանշանը
  • 10
  • 18
  • 19
  • 20
  1. Երեք թվերի գումարը 240 է։ Առաջին թիվը 120 է։ Որքա՞ն է մյուս երկու թվերի գումարը
  • 60
  • 360
  • 120
  • 80
  1. Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի տրված թվերը դասավորված լինեն աճման կարգով
  • 1
  • 3
  • 4
  • 9
  1. Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 5-ին
  • 45, 1230, 2465, 4180, 42321
  • 60, 245, 870, 355, 9870, 10000
  • 10, 100, 280, 456, 9875
  • 90, 545, 320, 4186, 5242
  1. Աշոտը գնդակ գնելու համար օգտագործեց իր ունեցած 1500 դրամի 2/5 մասը։ Որքա՞ն դրամ մնաց Աշոտի մոտ գնդակ գնելուց հետո
  • 300 դրամ
  • 600 դրամ
  • 900 դրամ
  • 1200 դրամ
  1. 3տ2ց5կգ -ն արտահայտի՛ր կիլոգրամներով
  • 3250կգ
  • 325կգ
  • 3205կգ
  • 3025կգ
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
  • 660
  • 4
  • 1100
  • 193600
  1. Գտի՛ր 76068-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը
  • 68
  • 6068
  • 8
  • 32
  1. Հաշվի՛ր 40-40:(4:2)+50×2 արտահայտության արժեքը
  • 100
  • 135
  • 140
  • 120
  1. 360 սմ պարագծով քառանկյանի երեք կողմերն իրար հավասար են, իսկ չորրորդ կողմը 120սմ է։ Որքա՞ն է այդ քառանկյանի հավասար կողմերից յուրաքանչյուրի երկարությունը
  • 60 սմ
  1. Սոնայի մտապահած թվի և 5-ի քանորդը 40-ով փոքր է 120-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան
  • 35
  1. Գտի՛ր այն թիվը, որը 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդում՝ 6
  • 62
  1. Գտի՛ր 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է
  • 53
  1. Աշոտը 2 գրիչ, 2 մատիտի և 3 տետրի համար վճարեց 410դրամ։ Կարենը 2 գրիչի, 2 մատիտի և 2 տետրի համար վճարեց 340դրամ։ Սոնան որքա՞ն պետք է վճարի 3 տետրի համար
  • 60 դրամ
  1. Դպրոցի դահլիճում նստարանները տեղադրված են 3 շարքով։ Յուրաքանչյուր շարքում տեղադրված է 7 նստարան։ Պարզի՛ր, թե քանի տեղանոց նստարաններ են՝ իմանալով, որ դահլիճում կա 168 նստատեղ
  • 4 նստարան
  1. Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 3 անգամ մեծ է մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերեսը՝ իմանալով, որ դրանք միասին 2400մ^2 են
  • 600 մ² և 1800 մ²
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

1.Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 5 է, հարյուրավորը՝ 1, իսկ մյուս բոլոր թվանշանները 4։

1) 44154

2) 44145

3) 41454

4) 45144

2. Գտիր ամենամեծ   երկնիշ   և  ամենափոքր հնգանիշ  թվերի գումարը: 

1) 10099

2) 10010

3) 100098

4) 99

3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը,  եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 8 անգամ, իսկ  մյուսը թողնենք նույնը:

1) կմեծանա 8 անգամ

2) կփոքրանա 8 անգամ

կփոքրանա 8-ով

4) կմեծանա 8-ով

5) նույնը կմնա

4. Քանի՞ ժամ   է 5/6  օրը։

1) 20

2) 4

3) 56

4) 50

 5․ Քառակուսու  պարագիծը  44մ է: Գտի՛ր քառակուսու կողմի  երկարությունը:

1) 11մ

2) 9մ

3) 10մ

4)144մ

6 Գտի՛ր  35 թվի 2/7 մասը:

1) 10

2) 5

3) 15

4) 35

7. Ընտրի՛ր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․
2կգ 540գ< 2կգ 5*0գ։

1) 7

2) 1

3) 4

4) 2

8․ Ընտրիր այն պատասխանը, որն  արտահայտում  է  270000 մետրը կիլոմետրերով:

1) 27կմ

2) 270000000կմ

3) 270կմ

4) 2700կմ

9․  Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

1) 100, 120, 510, 670

2) 460, 840, 980, 99

3) 468, 458, 421, 105

4) 305, 212, 99, 89

10. Արամն անցավ 150կմ  ճանապարհի 2/5   մասը։  Քանի՞ կիլոմետր ճանապարհ նրան մնաց անցնելու։

1) 90

2) 60

3) 210

4) 125

11. Տուփում կա 7 կապույտ, 5 դեղին և 4 վարդագույն մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը վարդագույն  է։
13 մատիտ

12.Հաշվի´ր ամենամեծ հնգանիշ թվի և ամենափոքր երկնիշ թվի տարբերությունը:
99989

13. Հաշվի´ր 15 • (201 − 505 : 5)+500  արտահայտության արժեքը:
2000

Posted in Մայրենի, Մայրենի 4 դասարան

Մրջյունների մասին

Մրջյուններն աշխարհի ամենազարմանալի արարածներից են: Մրջյունների աշխարհում գործող հասարակական կարգը ամենից շատն է հիշեցնում մարդկային հասարակությունը: Մրջյունները ամենահին միջատներից են: Հնագետները հայտնաբերել են ավելի քան հարյուր միլիոն տարի առաջ ապրած մրջյունների քարացած մարմիններ: Մրջյունների ուղեղը՝ մարմնի հետ հարաբերության մեջ, ամենամեծն է բոլոր միջատների ուղեղներից: Նրանք կարող են բարձրացնել իրենց քաշից հարյուր անգամ ավելի ծանր բեռներ: Մրջյունները նաև երբեք չեն քնում: Նրանք ամենակեր են. ինչ ասես որ չեն բերում իրենց մրջնանոց: Որոշ մրջյուններ կարող են ջրի տակ մնալ մինչև չորս օր, իսկ երբ նրանց հանեն և տեղափոխեն չոր տեղ, որոշ ժամանակ անց նրանք կկենդանանան և իրենց կպահեն այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել: Նրանք կարող են նաև ճզմված մնալ մեկ կգ քաշով ապակիների միջև այնքան անշարժ, ասես չեն էլ շնչում: Բայց բավական է հեռացնել ծանրությունը և նրանք կրկին իրենց հրաշալի կզգան:

Մրջյունների թագուհիների ողջ բան ու գործը ձվադրելն է: Ձվիկներին նրանք հետո չեն էլ մոտենում, դրանց մասին հոգում են աշխատավոր մրջյունները, պաշտպանում են հարձակումներից  ու նաև կերակրում: Այո, այո,  մրջյունների ձվերը սնվելու և աճելու հատկություն ունեն: Փոքրիկ ձվերը դեռ չեն պարունակում այնքան սննդարար նյութեր, որքան անհրաժեշտ է նոր մրջյունիկի լույս աշխարհ գալու համար: Այդ պատճառով էլ ձվիկների խնամակալները պարբերաբար լիզում են նրանց: Սննդարար նյութերը թափանցում են ձվերի մեջ և նրանք սկսում են մեծանալ:

Մրջյունները նաև շատ մաքրասեր են ու մաքրակենցաղ: Մրջնանոցներում կան հատուկ հավաքարար-մրջյուններ: Նրանց պարտականությունն է բնից դուրս տանել աղբն ու բոլոր անպետք բաները: Յուրաքանչյուր մրջնանոց իր յուրահատուկ հոտն ունի: Հենց դրա շնորհիվ էլ մրջյուններն անմիջապես գլխի են ընկնում, երբ իրենց «օջախ» անծանոթ մրջյուն է մտնում: Մրջյունները երկու ստամոքս ունեն: Մեկը իրենց «անձնական օգտագործման» համար, մյուսը՝ իրենց պաշարով մյուս մրջյունների հետ կիսվելու համար:

Մրջյունները ունեն պատժելու իրենց ձևերը: Եթե առողջ ու աշխատունակ մրջյունը մի քանի անգամ «գործից» վերադառնում է առանց պաշարի, նրան մահապատժի են ենթարկում: Բայց փոխարենը նրանք մեծ հոգատարությամբ են վերաբերվում և կերակրում են արդեն ծերացած ու աշխատելու անընդունակ մրջյուններին:

Պետք է իմանալ նաև, որ ոչ բոլոր մրջյուններն են աշխատասեր: Նրանց մեջ նաև ծույլիկներ են հանդիպում: Աշխատասերները կազմում են 80%-ը: Գիտնականները նաև հետաքրքիր մի փորձ են կատարել: Երկար ժամանակ հետևելով մի խումբ մրջյունների վարքին՝ նրանք առանձնացրել են աշխատասերների մի մասը: Առաջին խմբում իրավիճակն այս դեպքում էլ չի փոխվել: Ծույլիկներն այդպես էլ չեն սկսել աշխատել, իսկ աշխատասերները գործի են անցել կրկնակի եռանդով:

Բառային աշխատանք

1. Տեքստից դուրս գրիր այն նախադասությունները, որտեղ թվականներ կան։
Հնագետները հայտնաբերել են ավելի քան հարյուր միլիոն տարի առաջ ապրած մրջյունների քարացած մարմիններ Որոշ մրջյուններ կարող են ջրի տակ մնալ մինչև չորս օր Նրանք կարող են նաև ճզմված մնալ մեկ կգ քաշով ապակիների միջև Աշխատասերները կազմում են 80%-ը

2. Տեքստից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերովող հինգ բառ։
կերակրում աշխատասեր մաքրակենցաղ մրջնանոց հավաքարար

3. Գրի՛ր կապույտով ընդգծված բառերի հոմանիշները։
գլխի ընկնել հասկանալ գործի անցնել սկսել հրաշալի զարմանալի ծույլիկ ալարկոտ մաքրակենցաղ մաքուր

4. Գրի՛ր կանաչով ընդգծված բառերի հականիշները։
աշխատասեր ծույլ հետաքրքիր անհետաքրքիր մաքուր կեղտոտ սնունդ սով լոյս աշխարհ գալ մահանալ

5. Բացատրի՛ր դարձվածքները։
գլխի ընկնել արագ հասկանալ ինչ-որ բան
գործի անցնել սկսել աշխատել կամ որևէ բան անել
լույս աշխարհ գալ ծնվել

Երկու դարձվածք էլ ինքդ գրիր։
ջուրը չորացնել շատ խոսել առանց արդյունքի
քար լռել ոչինչ չասել

6. Տեքստից դուրս գրիր նշված գոյականները բնորոշ (ինչպիսի՞) հարցին պատասխանող բառերը։
աշխատասեր մրջյուն
զարմանալի արարած
հասարակական միջատ
սննդարար նյութ

7. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ բառեր ավելացնելով։
Մրջյունները հասարակական աշխատասեր և կազմակերպված միջատներ են

8. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում։
աշխատասեր ինչպիսի
մրջյուն ինչ
հետաքրքրասեր ինչպիսի
մաքրասեր ինչպիսի
ծույլիկ ինչպիսի
միջատ ինչ
աշխատել ինչ անել
հրաշալի ինչպիսի
ձվադրել ինչ անել

9. Ո՞ր բառերի դիմաց է սխալ նշված դրա կազմությունը։
հասարակություն պարզ սխալ է պետք է՝ բարդ

10. Տեքստից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառեր, որոնք արտահայտված են ներկա ժամանակով։
հոգում են պաշտպանում են կերակրում են աշխատում են մաքրում են բարձրացնում են տանում են լիզում են

Posted in Մաթեմատիկա

Ինքնաստուգման հարցեր

1․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6 հազ․ + 5տ․ +2մ․ կարգային գումարելիների գումարին։

6502

652

6052

6520

2․ Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ կա 2 թվանշանը։

10

18

19

20

3․ Երեք թվերի գումարը 240 է։ Առաջին թիվը 120 է։ Որքա՞ն է մյուս երկու թվերի գումարը։

60

360

120

80

4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի տրված թվերը դասավորված լինեն աճման կարգով։ 45352, 45*52, 45852

1

3

4

9

5․ Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 5-ին։

45, 1230, 2465, 4180, 42321

60, 245, 870, 355, 9870, 10000

10, 100, 280, 456, 9875

90, 545, 320, 4186, 5242

6․ Աշոտը գնդակ գնելու համար օգտագործեց իր ունեցած 1500 դրամի 2/5 մասը։ Որքա՞ն դրամ մնաց Աշոտի մոտ գնդակ գնելուց հետո։

300 դրամ

600 դրամ

900 դրամ

1200 դրամ

7․ 3տ2ց5կգ -ն արտահայտի՛ր կիլոգրամներով։

3250կգ

325կգ

3205կգ

3025կգ

8․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 880։*=220

660

4

1100

193600

9. Գտի՛ր 76068-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։

68

6068

8

32

10․ Հաշվի՛ր 40-40:(4:2)+50×2 արտահայտության արժեքը։

100

135

140

120

11․ 360 սմ պարագծով քառանկյան երեք կողմերն իրար հավասար են, իսկ չորրորդ  կողմը 120սմ է։ Որքա՞ն է այդ քառանկյան հավասար կողմերից յուրաքանչյուրի երկարությունը։
Պատասխան։ 80

12․ Սոնայի մտապահած թվի և 5-ի քանորդը 40-ով փոքր է 120-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։
Պատասխան։ 400

13․ Գտի՛ր այն թիվը, որը 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդում՝ 6։
Պատասխան։ 62

14․ Գտի՛ր 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է
Պատասխան։ 80

15․ Աշոտը 2 գրիչ, 2 մատիտի և 3 տետրի համար վճարեց 410դրամ։ Կարենը 2 գրիչի, 2 մատիտի և 2  տետրի համար վճարեց 340դրամ։ Սոնան որքա՞ն պետք է վճարի 3 տետրի համար։
Պատասխան։ 210

16․ Դպրոցի դահլիճում նստարաները տեղադրված են 3 շարքով։ Յուրաքանչյուր շարքում տեղադրված է 7 նստարան։ Պարզի՛ր, թե քանի տեղանոց նստարաններ են՝ իմանալով, որ դահլիճում կա 168 նստատեղ։
Պատասխան։ 8

17․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 3 անգամ մեծ է մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերեսը՝ իմանալով, որ դրանք միասին 2400մ^2 են։
Պատասխան։ 1800