Posted in Մայրենի

Քրիստոսի Հարության տոնի մասին (Զատիկ)

Զատիկը Քրիստոսի Հարության տոնն է։ Այդ տոնի ժամանակ բոլոր մարդիկ իրար ասում են (Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի)։ Հայ առաքելական Եկեղեցին ունի իր ավանդույթները, ձու ներկել, ձվախաղ անել, զատկական կուլիչ պատրաստել, ձուկ եփել, և վայելել այս ամենը կարմիր գինով։ Զատկից մի օր առաջ մարդիկ եկեղեցուց ճրագ են բերում, որը խորհրդանշում է այդ ավետիսը։

Posted in Անգլերեն

English

1 Do you speak English.

2 Does your mam bring you to school.

3 Do you like your new school.

4 Do you play basketball.

5 Does your friend come to this school?

6 Does your dad drive?

1 Do you like chocolate.

2 Does she play the guitar.

3 Does Carlos listen to music.

4 Do dogs run fast.

5 Does your friend speak English.

6 Do Liz and Ben go to school.

Posted in Ճամփորդություններ

Փայտարվեստի թանգարանի մասին

Մենք այսօր գնացել ենք Փայտարվեստի թանգարան։ Փայտարվեստի թանգարանում կային շատ-շատ սիրուն բաներ։ Այնտեղ ինձ ամենաշատը դուր են եկել երաժշտական գործիքները։ Այնտեղ կային շատ-շատ հին գդալներ, հին օրորոցներ նաև շատ-շատ մեծ շերեփներ։ Այդ օրորոցները նախատեսված էին 4-ից 6 ամսականների համար։ Ես սկզբում մտածեցի, որ այդ շերեփներով փղերի էին կերակրում, բայց պարզվում է, որ այդ շերեփներով տղամարդիկ հարիսա էին խառնում, որովհետև այն շատ-շատ ծանր էր։ Մենք նաև տեսանք սնդուկներ՝ մեծ և փոքր։ Նաև տեսանք աղամաններ՝ մեծ և փոքր, փայտե և կավե և շատ-շատ սիրուն փայտե արձաններ։

Posted in Մայրենի

Գարնանային մի սիրուն օր

Գարնանային մի կիրակի ես արթնացա և տեսա, որ տնային չկա։

Հետո զգացի,որ իմ երազանքը կատարվել է և ես ունեմ անվերջ փող։ Ես արագ պատվիրեցի իմ երազած ռոբոտները։ Մի քանի րոպեյից ռոբոտները ինձ հասան։ Ամբողջ օրը ես մտածում էի ինչ գնումներ կատարել և մտածելու ժամանակ չնկատեցի ոնց օրը վերջացավ։

Posted in Մայրենի

Իմ մայրիկի համար

Այն ո՞վ է, այն ո՞վ է, որ շատ-շատ սիրուն է, և անփոխարինելի։

Բանաստեղծություն

Իմ սիրուն մայրիկ,

Իմ բարի մայրիկ,

Ի՜նչ լավ է, որ դու կաս իմ աշխարհում։

Իմ սիրուն մայրիկ,

Իմ բարի մայրիկ,

Կյանքս առանց քեզ չեմ պատկերացնում։